Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ազատության հրապակից մինչև Սահմանադրական դատարան

Ազատության հրապակից մինչև Սահմանադրական դատարան
22.06.2015 | 21:28

Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության սկսած նստացույցի մասնակիցների տված վերջնաժամկետը սպառվեց այսօր, ժամը յոթին, նրանց որևէ պատասխան չտրվեց: Իրավիճակի կարճ քննարկումից հետո հանրահավաքի մասնակիցներին ներկայացվեցին խաղաղ ցույցի օրինականության հիմքերը և Ազատության հրապարակը որոշում ընդունեց շարժվել Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: Մինչ այդ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները արդեն «պատրաստված էին»՝ ոստիկանական զորքերի և հատուկ տեխնիկայի կուտակումներով՝ ջրցան և փշալարերի մեքենաներ, մահակներով զինված ոստիկաններ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի զգուշացումները, որ երթն անօրինական է և ոստիկանությունը կարող է կասեցնել՝ ազդեցություն չունեցան: Ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտայով և Սահմանադրական դատարանի մոտ՝ զորքերից մի քանի մետրի վրա կանգ առան: Վալերի Օսիպյանը հաղորդեց, որ նախագահը պատրաստ է կազմակերպիչներից երեք-չորս հոգու ընդունել, բայց ցուցարարները մերժեցին: Արդեն մեկ ժամից ավելի ցուցարարները նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունը սպառնում է հատուկ գործողության դիմելով՝ ցրել իրենց կարծիքով՝ անօրինական հավաքը, ցուցարարները պնդում են, որ հավաքը խաղաղ է և օրինական և պատրաստ են նստացույցը շարունակել Բաղրամյան պողոտայում: Նրանք այլևս չեն ցանկանում նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպել, այլ պահանջում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարել:
Փաստացի ցուցարարները շրջապատված են ոստիկանական ուժերով և հատուկ տեխնիկայով: Ուժ չի կիրառվել:


ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ցուցարարները «Ազատ, անկախ Հայաստանից» բացի վանկարկում են «Ոստիկան, միացիր», բայց բնական է, որ ոստիկանները չեն միանա և ամենայն հավանականությամբ մինչև գիշերվա կեսը նստացույցը կշարունակվի, իսկ հետո կցրվի ջրցան մեքենաներով ու ռետինե մահակներով: Այդպես արդեն քանիցս եղել է:

Տեսանյութ

Ուղիղ միացում Ազատության հրապարակից (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ