Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ես ուզում եմ հպարտանալ իմ թատրոնով»

«Ես ուզում եմ հպարտանալ իմ թատրոնով»
03.07.2015 | 15:51

«Իմ ղեկավարման մեկ տարվա ընթացքում բազմիցս ասել եմ, որ օպերային թատրոնը պետք է ունենա գեղարվեստական ղեկավար, և շնորհակալ եմ Գեղամ Գրիգորյանին, որ ընդունեց առաջարկը»,-

այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Օպերային թատրոնը երկար ժամանակ գործում էր առանց գեղարվեստական ղեկավարի:

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը նկատեց, որ
տուժել է մի մեծ սերունդ, որ պետք է աճեր, բայց չաճեց: Հարց հնչեց` ինչո՞ւ անվանի արտիստը լքեց իր պաշտոնը: «Որովհետև խանգարում էին, ուզում էին, որ ես դառնամ ողորմություն խնդրող, իսկ ես չեմ սիրում ողորմություն խնդրել: Ես կարող եմ լավ աշխատել, այ դա ես կարող եմ»,- ասաց նա: Համաձայնեց վերադառնալ, որովհետև, իր իսկ խոսքով`պիոներ պալատի մակարդակ է տիրում. «Ես ուզում եմ հպարտանալ իմ թատրոնով: ՈՒրիշ ասելու բան չունեմ: ՈՒզում եմ, որ մեր թատրոնը լինի հպարտության առարկա` ոչ մեծ փողեր ծախսելով: Մեզ դա չէ պետք, մեզ պետք է աճեցնել մի սերունդ, որ ամեն տեղ մեր պատիվը բարձր կպահի: Իսկ դրա համար պետք է թատրոնը աշխատի, ամենօրյա աշխատանք է պետք: Ամեն օր մի բան պետք է ավելանա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ