Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վլադիմիր Գասպարյանը արծաթե կազմով Աստվածաշունչ է նվիրել Վաղինակ Շուշանյանին

Վլադիմիր Գասպարյանը արծաթե կազմով Աստվածաշունչ է նվիրել Վաղինակ Շուշանյանին
14.07.2015 | 10:51

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արծաթե կազմով Աստվածաշունչ է նվիրել «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին՝ հունիսի 25-ին, ծննդյան օրը, Բաղրամյան պողոտայում: «Դա եղել է ոստիկանական պատնեշի մոտ: Ես այս կողմն եմ եղել, ինքը եղել է մյուս կողմում, պատից պատ անձամբ փոխանցել է գիրքը: Եթե լիներ ուրիշ նվեր, անպայման մերժում կստանար, բայց որ Աստվածաշունչ էր նվիրվում, կամա, թե ակամա չկարողացա մերժել: Աստվածաշունչը մերժելը ամենասխալն է»:

Դիտվել է՝ 2926

Մեկնաբանություններ