Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռոնալդուն դարձավ առաջինը

Ռոնալդուն դարձավ առաջինը
02.10.2015 | 00:52

Չեմպիոնների լիգայի «Մալմյո»-Մադրիդի «Ռեալ» խմբային հանդիպումում, որն ավարտվել է 0։2 հաշվով, Քրիշտիանու Ռոնալդուն հեղինակեց երկու գոլ ու եվրոպական այս հեղինակավոր մրցաշարում դարձավ ամենաշատ դուբլ արած ֆուտբոլիստը՝ 22: Նա մեկ նիշով շրջանցեց Լիոնել Մեսիին, ով վնասվածքի պատճառով շուրջ մեկ ամիս բաց է թողնելու հանդիպումները թե՛ «Բարսելոնի», թե՛ ազգային հավաքականի կազմում: Ակնհայտ է, որ հենց այս երկու ֆուտբոլիստներն են լինելու ռեկորդը թարմացնողները, քանի որ նրանցից հետո մեծ անջրպետ է: Օրինակ, գործող ֆուտբոլիստներից լավագույն ութնյակում միայն Զլատան Իբրահիմովիչն ու Կարիմ Բենզեման են: Նրանք Չեմպիոնների լիգայում դուբլ են արել ութական անգամ միայն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ