Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չորս ոսկե մեդալ` նույն վարժությունում

Չորս ոսկե մեդալ` նույն վարժությունում
03.11.2015 | 10:36

Բացառիկ դեպք է արձանագրվել մարմնամարզության աշխարհի առաջնությունում. միանգամից չորս մարզիկ նույն վարժությունում արժանացել է ոսկե մեդալի: Նրանք են Ռուսաստանի ներկայացուցիչներ Վիկտորյա Կոմովան ու Դարյա Սպիրիդոնովան, ամերիկուհի Մեդիսոն Կոշանն ու չինուհի Ֆան Իլինը: Այսպիսի արդյունք գրանցվել է շնորհիվ այն բանի, որ աշխարհի առաջնություններում, ի տարբերություն օլիմպիական խաղերի, գոյություն չունի կանոն, որը կսահմաներ, թե ինչ հաջորդականությամբ են իրար հետևելու հավասար միավորներ վաստակած մարզիկները:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ