Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մահացել է Սողոմոն Քոչարյանը

Մահացել է Սողոմոն Քոչարյանը
08.11.2015 | 12:02

20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, նախկին հետախույզ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:

Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ուներ հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, կանգային թոքաբորբ:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ. Իրանի քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, այնուհետև պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ