Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռոբերտ Քոչարյանը բոյկոտում է հանրաքվեն

Ռոբերտ Քոչարյանը բոյկոտում է հանրաքվեն
04.12.2015 | 10:02

Նախօրեին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը «մերկապարանոց» էր որակել առաջին և երկրորդ նախագահների գնահատականները: «Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս չի գնա»` ասել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ