Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ո՞վ է Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն

Ո՞վ է Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն
30.12.2015 | 17:25

ՌԴ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում գաղտնազերծել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուի անունը: Նրա սպանության պատվիրատուն և կազմակերպիչը Ռուսլան Մուխուդինովն է, որ հեռակա կարգով կալանավորվել է։ Ենթադրվում է, որ ազգությամբ չեչեն հատուկջոկատայինը այժմ Արաբական Միացյալ Էմիրություններում է: Հետաքննության շրջանակներում Նեմցովի սպանության գործով մեղադրանք է ներկայացվելու Զաուր Դադաևին, Անզոր ու Շադիդ Գուբաշովներին, Թեմիրլան Էսկերխանովին և Խամզաթ Բախաևին:
Նեմցովը սպանվել է 2015 թ. փետրվարի 28-ին` Կրեմլից ոչ հեռու։

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ