Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է
14.02.2016 | 23:17

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Մարաշում զինված խմբի գործով մեղադրյալ՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը՝ հայտնել է Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Դատարանը հաշվի չի առել քրեակատարողական վարչությունից պաշտպանի ներկայացրած փաստաթուղթը, որ Շիրխանյանը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության, այսինքն՝ վատառողջ է: Դատարանը մերժել է կալավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ