Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բերման ենթարկված երիտասարդներն ազատ են արձակվել

Բերման ենթարկված երիտասարդներն ազատ են արձակվել
25.02.2016 | 17:15

Երեկ ուշ երեկոյան նախագահական նստավայրի դիմաց պառկած բողոքի ակցիա իրականացրած և բերման ենթարկված 10 երիտասարդները ազատ են արձակվել ոստիկանությունից: Նրանք բողոքի ակցիայի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ