Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Նապոլին» այն թիմը չէ՞

«Նապոլին» այն թիմը չէ՞
01.04.2016 | 12:08

Գոնսալո Իգուաինը, չնայած նրան, որ ակումբում մինչև 2020 թվականը մնալու առաջարկություն է ստացել՝ աշխատավարձը 5,5 միլիոնից մինչև 7,5 միլիոն հասցնելու պայմանով, խորհրդակցելով հոր ու եղբոր հետ, ովքեր նրա գործակալներն են, այդուհանդերձ հրաժարվել է ունեցած պայմանագիրը երկարացնելուց: Տեղեկացնենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված են ինչպես Մյունխենի «Բավարիան», այնպես էլ «Մանչեստր Սիթին»՝ պատրաստ լինելով Արգենտինայի հավաքականի հարձակվողին վճարելու տարեկան տասը միլիոն եվրո: Հավելենք, որ Իգուաինը պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում «Նապոլիում»՝ երեսուն խաղում դառնալով 29 գոլի հեղինակ: Սա բացարձակ լավագույն արդյունքն է եվրոպական գրանդ առաջնությունների ռմբարկուների շրջանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ