Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարո Փայլանը շահել է թուրք ազգայնականի դեմ դատական հայցը

Կարո Փայլանը շահել է թուրք ազգայնականի դեմ դատական հայցը
26.05.2016 | 14:59

Կարսի դատարանը մայիսի 25-ին 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «ՈՒլքու օջաքլար» («Իդեալիստական օջախներ») ուլտրաազգայնական կազմավորման (առավել հայտնի է որպես «Գորշ գայլեր») Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգուզելին` «ժողովրդի որոշակի հատվածի նկատմամբ ատելություն սերմանելու» համար:

Hurriyet-ը գրել է, որ դատարանն Ադըգուզելին պարտավորեցրել էր 11 240 թուրքական լիրա տուգանք վճարել, ավելի ուշ որոշում է կայացրել նրան ազատազրկել 7 ամիս 15 օր ժամկետով, քանի որ հանցագործությունն իրականացվել է մամուլի միջոցով, ինչն առավել խիստ պատժի է ենթակա: Դատարանը հաշվի է առել, որ Թոլգա Ադըգուզելը դատապարտված չի եղել և հետաձգել է պատժի կիրառումը։ Ադըգուզելի դեմ դատական հայցը ներկայացրել էր Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը` հայցում մեջբերելով 2015-ին խորհրդարանական մամուլի ասուլիսում նրա հնչեցրած` ատելություն սերմանող արտահայտությունները:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ