Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂ խորհրդարանական խմբակցությունները դատապարտել են Խանումյանի նկատմամբ բռնության փաստը

ԼՂ խորհրդարանական խմբակցությունները դատապարտել են Խանումյանի նկատմամբ բռնության փաստը
07.06.2016 | 10:34

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել հունիսի 6-ին պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ: «Կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ և լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին»,- ասված է «Հայրենիք», «Ժողովրդավարություն»,

«Դաշնակցություն» և «Շարժում - 88» խմբակցությունների համատեղ հայտարարությունում:

«Դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարում են խմբակցությունները:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ