Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հաղթեցին նաև իտալացիները

Հաղթեցին նաև իտալացիները
14.06.2016 | 10:59

Որքան էլ ջանաց, այդուհանդերձ Բելգիայի ընտրանին արդյունավետ ոչինչ չկարողացավ ձեռնարկել Իտալիայի հավաքականի հետ խաղում, մինչդեռ վերջիններս երկու անգամ խոցեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը: Իռլանդիայի ընտրանու հետ խաղում շվեդները բավարարվեցին մեկ միավոր վաստակելով՝ 1:1, թեպետ առավել տպավորիչ էին իռլանդացիները: Ինչ վերաբերում է օրվա երրորդ ու ամենաառաջինը կայացած խաղին, արդեն իսկ նշել ենք Եվրոպայի գործող չեմպիոնների՝ իսպանացիների, նվազագույն հաշվով հաղթանակը Չեխիայի ընտրանու նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ