Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պորտուգալիան եզրափակչում է

Պորտուգալիան եզրափակչում է
07.07.2016 | 15:32

2:0 հաշվով հաղթելով Ուելսի ընտրանուն՝ պորտուգալացիները դարձան ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության եզրափակիչ մտած առաջին թիմը: Մրցակցությունում վճռորոշ է եղել հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասը, երբ դարպասի գրավում արձանագրեց, նախ, Քրիշտիանու Ռոնալդուն, ապաև Նանին:

Հատկանշական է, որ առաջնությունում սա պորտուգալացիների առաջին հաղթանակն էր խաղի հիմնական ժամանակում: Այսօր կայանալիք Ֆրանսիա-Գերմանիա դիմակայությունում կորոշվի եզրափակչի նրանց մրցակիցը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ