Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆրանսիացիներն ավելի քան համոզիչ էին

Ֆրանսիացիներն ավելի քան համոզիչ էին
26.07.2016 | 09:03

Գերմանիայում ավարտվեց տասնինը տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Կիսաեզրափակչում կամային հաղթանակի գնով (3:1) պորտուգալացիների նկատմամբ առավելության հասած ֆրանսիացիները եզրափակչում ևս հավատարիմ մնացին հարձակողական ֆուտբոլի իրենց ձեռագրին՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով իտալացիների դարպասը՝ յուրաքանչյուր խաղակեսում երկու գնդակ: Փաստորեն այն, ինչ չկարողացան անել նրանց ավագ ընկերները Եվրոպայի առաջնությունում, արեցին կրտսերները: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Իտալիայի ընտրանին պարտության էր մատնել անգլիացիներին՝ 2:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ