Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Քրեակատարողական հիմնարկ՝ սանիտարական պայմանները կրկնակի ստուգելու նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Քրեակատարողական հիմնարկ՝ սանիտարական պայմանները կրկնակի ստուգելու նպատակով
29.07.2016 | 14:37

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։

Քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ