Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հովիկ Աբրահամյանը սկսում է հրաժարվել

Հովիկ Աբրահամյանը սկսում է հրաժարվել
29.07.2016 | 14:43

Կառավարությունը նիստում հաստատեց «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի ընտրության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Լուկաշի Աթոյանի ընտրության արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ինքը հրաժարվում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից. «Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի պաշտոնից և կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության և գիտության նախարարության հետ ձևավորեք, միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ