Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՕԵԿ. Կշարունակենք բարձրացնել ընտրացուցակների հարցը

ՕԵԿ. Կշարունակենք բարձրացնել ընտրացուցակների հարցը
14.09.2016 | 10:03

«Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է ընտրացուցակների համարժեքության հարց բարձրացնել՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ ընտրատեղամասերի վերազինման վերաբերյալ համաձայնագիրն ընդդիմության կողմից ստորագրելու ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:


Նա նշել է ընտրացուցակների նախնական հրապարակման եւ նիստերի առցանց-հեռարձակման կարեւորությունը: Մհեր Շահգելդյանը գտնում է, որ հարկավոր է պայքարել ընտրատեղամասերում դիտորդների թվի սահմանափակումը հանելու օգտին:

Այս համաձայնագիրը չի նշանակում, որ կուսակցությունը համաձայն է այժմյան խմբագրությամբ ամբողջ Ընտրական օրենսգրքի հետ: Մասնավորապես, նախկինի պես ՕԵԿ-ին մտահոգում են ընտրացուցակները: «Բայց այսօրվա մեր համաձայնությունը մեկ քայլ առաջ է, տեխնիկական վերահսկողությունը բարելավելու հնարավորություն»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ