Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին նոր մեղադրանք առաջադրվեց

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին նոր մեղադրանք առաջադրվեց
17.11.2016 | 17:37

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Երեքշաբթի օրը Բարսեղյանին ներկայացվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանք։ Սմբատ Բարսեղյանը, ըստ Հայկ Ալումյանի, երկու մեղադրանքն էլ չի ընդունում։

«Սասնա ծռեր»-ի անդամին ավելի վաղ առաջադրվել էր պատանդ վերցնելու, ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռքբերելու, իրացնելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու մեղադրանք։

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ