Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրոպական խորհրդարանը քննարկում է Թուրքիայի հարցը

Եվրոպական խորհրդարանը քննարկում է Թուրքիայի հարցը
23.11.2016 | 16:26

Բրիտանական Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել կասեցնել միավորմանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ Եվրոպական խորհրդարանի աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցություն խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է. «Թուրքիային հասցեագրված մեր ուղերձը չափազանց հստակ է. անդամակցության բանակցությունները պետք է սառեցվեն անհապաղ»։


Սոցիալիստների ղեկավար Ջանի Պիտելան հայտարարել է, որ իրենք ցանկանում են կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ Պատգամավորներն իրենց դիրքորոշումը պարզաբանում են Թուրքիայում քաղաքացիների հալածանքների ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու պետական կառույցների մաքրումները, որոնք սկսել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ