Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ահա այսպիսի բարեսրտություն

Ահա այսպիսի բարեսրտություն
30.11.2016 | 12:42

Դեկտեմբերի 3-ին «Նոու կամպ» մարզադաշտում կայանալիք «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» դիմակայության ողջ հասույթը կփոխանցվի Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ մրցամարտին մեկնած, կոլումբիական երկնքում ավիավթարի ենթարկված բրազիլական «Շապեկոենսե» թիմի զոհված անդամների ընտանիքներին՝ այս մասին տեղեկացնում է Midiario-ն:

Ֆուտբոլային աշխարհի ահա այսպիսի բարեսրտություն ու համերաշխություն, որը միայն խոնարհման է արժանի: Ինչ վերաբերում է էլ կլասիկոյին, «արքայականից» ունեցած վեց միավորով հետ մնալը կիսով չափ պակասեցնելու համար «Բարսելոնին» բացառապես հաղթանակ է անհրաժեշտ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ