Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պատմության մեջ՝ առաջին անգամ

Պատմության մեջ՝ առաջին անգամ
14.12.2016 | 18:37

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության «Կասիմա Անտլերս»-«Աթլետիկո» Նասիոնալ» հանդիպումում մրցավար Վիկտոր Կաշաին պատմության մեջ առաջին անգամ է օգտվել կրկնապատկերը դիտելու հնարավորությունից ու ընդունել տասնմեկմետրանոց նշանակելու որոշում:

Կիսաեզրափակիչ հանդիպումը ճապոնական ու կոլումբիական ակումբների միջև ավարտվել է առաջինի հաղթանակով, 3:0 հաշվով, ինչն էլ «Կասիմա Անտլերսին» դուրս է բերել եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալ»-մեքսիկական «Ամերիկա» դիմակայության հաղթողը:

Ավելորդ չհամարենք նշել, որ «Կասիմա Անտլերսը» դարձավ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության առաջին թիմը, որը ներկայացնում է այլ աշխարհամաս: Մինչ այդ եզրափակիչ զույգերը կազմել են եվրոպական ու հարավամերիկյան թիմերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ