Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արզումանյանի միակ հույսը

Արզումանյանի միակ հույսը
16.12.2016 | 01:06

Մինչև դեկտեմբերի վերջը քաղաքական դաշտում որոշակի հստակեցումներ կլինեն ոչ միայն կուսակցությունների և դաշինքների առումով, այլև անհատ պատգամավորների, որոնք այս կամ այն ուժից ակնկալիքներ ունեն։ Անելանելի վիճակում է նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության հետ ԱԺ մտած Ալեքսանդր Արզումանյանը, ում պահանջարկը, ըստ մեր տեղեկությունների, ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեն։

ՀՅԴ-ի հետ ամեն օր ուտող-խմող Արզումանյանին «հին ընկերները» հաստատապես չեն տանի իրենց ցուցակով։ ՀՀՇ-ն, որպես առանձին ուժ, հազիվ թե կարողանա սեփական կուսակցի մանդատ ստանալու հարցը լուծել։ Արզումանյանի միակ հույսը հին, բայց ոչ դաշնակցական ընկեր Խաչատուր Քոքոբելյանն է, ում հետ, այսպես ասած, գաղափարական ընդհանրություն էլ կա։ Սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը դեռ չի «գաղտնազերծել» սեփական ծրագրերն ու ցուցակը, ուստի Ալեքսանդր Արզումանյանին մնում է ճարահատյալ սպասել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ