Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հրաժեշտ ռինգին

Հրաժեշտ ռինգին
20.12.2016 | 09:44

Պրոֆեսիոնալ ռինգում մարզական կարիերան ավարտեց համաշխարհային բռնցքամարտի լեգենդներից մեկը՝ Բեռնարդ Հոփկինսը: Ամերիկացին փորձեց դա անել սիրուն՝ հիսունմեկ տարեկան հասակում ռինգ ելնելով Ջո Սմիթի հետ, վիճարկելով WBC վարկածի կիսածանր քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը: Սակայն տարիքն ու մրցումային շուրջ քսանհինգամսյա վականտն արեցին իրենց գործը:

«Դահիճ» մականունով բռնցքամարտիկը մարտը տանուլ տվեց ութերորդ ռաունդում՝ նոկաուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ