Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եզրափակչում՝ ԱՄՆ-Կանադա

Եզրափակչում՝ ԱՄՆ-Կանադա
05.01.2017 | 17:10

Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունում ԱՄՆ-ի ընտրանին բուլիտներով (4:3) հաղթել է Ռուսաստանի հավաքականինու դուրս եկել եզրափակիչ (հանդիպման հիմնական խաղաժամանակն ավարտվել է 3:3):

Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ փլեյ օֆում ամերիկացիները պարտության են մատնում ռուսներին: Ոսկու համար պայքարում ամերիկյան ընտրանու մրցակիցը որոշվեց Կանադա-Շվեդիա դիմակայությունում: Հաղթեցին կանադացիները՝ 5:2: Այսպիսով երիտասարդականի մեծ եզրափակիչը կազմեցին ամերիկյան, փոքրինը՝ եվրոպական թիմերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ