Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վարչապետը «բանանային» տեսուչ չէ

Վարչապետը «բանանային» տեսուչ չէ
13.01.2017 | 23:59

Այս պահին ոչ ոք Հայաստանում բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ չի ստեղծում որևէ շուկայում՝ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հարցին՝ լսե՞լ է բանանի կամ շաքարավազի շուկայի մենաշնորհի մասին, վարչապետը պատասխանեց, որ իր ուժերից պարզապես վեր է անձամբ ճանաչել բանանի կամ ջեմի յուրաքանչյուր ներմուծողի:

«Կարող եմ ասել, որ Հայաստանի շուկաներն ազատ են և հավասար հասանելի: Իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ խոչընդոտի է բախվել, կարող է իրավապահ մարմիններին դիմել: Որևէ մեկն այդպիսի խնդիրներ ունեցե՞լ է, որևէ մեկը դիմե՞լ է: Իսկ եթե ոչ, ես չեմ կարող ամեն ինչ իմանալ և բոլորին բռնել: Ինձ տեղամասային տեսուչ մի սարքեք»,- կոչ արեց Կարապետյանը:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ