Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աղվան Վարդանյանը գոհ է վարչապետից

Աղվան Վարդանյանը գոհ է վարչապետից
15.01.2017 | 17:31

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին և վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ասուլիսին, Աղվան Վարդանյանը նշել է՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետևել ասուլիսի մանրամասներին, պատրաստվում է հանգամանալից ծանոթանալ ցուցանիշներին:


Նա առաջին հերթին առանձնացրեց վարչապետի լայնածավալ հաշվետվողականությունը, որը դրական գնահատեց. «Ակնհայտ է, որ տարբեր ուղղություններով բավականին գործ արվել է ու ոչ միայն բավարար, այլև դրանից նույնիսկ ավելին: Այո, արդյունքները դեռ տեսանելի չեն, սակայն փոքրիկ ու շոշափելի են: Այն, որ էներգիա, եռանդ ու ոգևորվածություն կա, ծրագիր, նպատակ կա և նաև ապագային միտված քայլեր, այս առումով ես լիովին բավարարված եմ: Գոնե սոցիալ-տնտեսական բնագավառներում առաջիկայում մենք շատ ավելի մեծ փոփոխությունների շատ ավելի մեծ ակնկալիք ու հույս կունենանք: Ամենակարևորը՝ լավատեսության հիմքեր են ստեղծվում, որը կփոխանցվի նաև հասարակության շատ ավելի լայն շերտերի. միշտ լինում է որոշակի մի զանգված: Գիտեք՝ շատ դժվար է այս հոռետեսության, ոչնչացման այս մթնոլորտում ապրել. նորմալ ապրելու համար մարդ պետք է լավատես լինի»:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ