Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիգեն Սարգսյանը ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու մասին

Վիգեն Սարգսյանը ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու մասին
16.01.2017 | 22:12

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն վարելու մասին մամուլի հրապարակումները:

«Կարծում եմ՝ հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն: Հատկապես ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, երկրի ղեկավարը համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»՝ «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը:

Իր խոսքով՝ ինքն անձամբ ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն. «Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի` մեր զինված ուժերի կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ