Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչու են սահմանին ծառայում սոցիալապես անապահովների երեխաները

Ինչու են սահմանին ծառայում սոցիալապես անապահովների երեխաները
16.01.2017 | 22:14

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է հասարակության մեջ ձևավորված տեսակետը, թե առաջնագծում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ նա պնդել է, որ այդ տեսակետը գերագնահատված է:
«Զորակոչը շատ բարդ գործընթաց է, որովհետև համադրվում են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ` բնակության վայր, բնակության վայրից հեռավորություն, առողջական վիճակ, սահմանափակումներ, կրթական աստիճան, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված որոշակի սահմանափակումներ: Ներդրված է վիճակահանության մեխանիզմ, որի արդյունավետությունը հասարակության մեջ կասկած չի առաջացրել: Մի կողմից, այն զորակոչիկները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ավելի հավանական է, որ հայտնվեն ուսումնական զորամասերում, որից հետո մեկնեն իրենց ծառայության վայր, այդ թվում նաև մարտական հերթապահության:

Երկրորդ, երբ խոսում ենք սոցիալական վիճակի մասին և ասում ենք, որ շատ մեծ է շեղումը ունևորների և չունևորների միջև, այդ շեղումը արտացոլվում է նաև բանակում: Կարծում եմ` խնդիրը մի փոքր գերագնահատում ենք, որովհետև դիրքերում կան ամենատարբեր սոցիալական խմբերը և կրթական աստիճանը ներկայացնող երիտասարդներ»,- ասել է պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ