Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է, Բելառուսը հետաձգում է հարցի լուծումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է, Բելառուսը հետաձգում է հարցի լուծումը
19.01.2017 | 21:29

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հասկանանք` ինչ է կատարվել: Ընդունվել է որոշում, համաձայն որի, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի և, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում՝ համաձայն ռուսական այբուբենի՝ առաջին պետությունը Հայաստանն է: Երևանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, չեղավ կոնսենսուս և ժամանակ պահանջվեց որոշման համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:


«Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ պաշտոնակատար և մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի»,- նշեց նա: Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի քարտուղարությունը ստանձնելուն Շավարշ Քոչարյանը պատասխանեց` Ղազախստանը չի խոչընդոտել, Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ նախագահի չմասնակցության պատճառով գագաթնաժողովին, հարցի լուծումը հետաձգվել է:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ