Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մինսկի խմբի հայտարարությունը թույլ է տալիս Բաքվին ավելի սանձարձակ գործել

Մինսկի խմբի հայտարարությունը թույլ է տալիս Բաքվին ավելի սանձարձակ գործել
19.01.2017 | 21:32

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարության մեջ չկա դիրքորոշման փոփոխություն՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Որևէ դիրքորոշման փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել, այդ է պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ նման պատասխանի է հանգեցրել նաև լրագրողի` լկտի ձևով տրված հարցը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն ու հերթական անգամ կողմերի միջև հավասարության նշանին` Շավարշ Քոչարյանը նշեց` ՄԽ հայտարարությունները միշտ էլ այդպիսին են.
«Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ երբ չկա հասցեագրում, դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ