Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Մենք գիտենք ինչ պիտի անել պատասխան խաղում»

«Մենք գիտենք ինչ պիտի անել պատասխան խաղում»
20.01.2017 | 13:06

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ քառորդի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Սելտային»: Առաջնությունում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո սա «արքայականի» երկրորդ հանդիպումն էր ու դարձյալ նույն ելքով՝ պարտությամբ:


Առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը, ունենալով տարածքային առավելություն, չկարողացավ այն նյութականացնել, իսկ երկրորդում արդեն առավել էին հյուրերը: Արդյունքում` պարտություն 1։2 հաշվով: Ահա թե ինչպես է մեկնաբանել հանդիպումն ու թիմում ստեղծված իրավիճակը Զինեդին Զիդանը. «Մենք տարօրինակ հանդիպում անցկացրինք: Հիմա մեզ մոտ դժվար պահ է: Անհրաժեշտ է վերլուծել այդ իրավիճակը, որպեսզի շտկենք արդյունքները: Մենք խաղացինք ուժեղ մրցակցի դեմ, որը շատ բարդացրեց մեր կյանքը: Մենք չգիտեինք ինչպես ճիշտ կառուցել խաղը, սակայն մենք գիտենք ինչ պիտի անել պատասխան խաղում: Դեռ իննսուն րոպե կա: Կամ ավելի շատ: Հարկավոր է այլ կերպ խաղալ, վերադառնալ խաղի սովորական ոճին»:


Անվիճելի է, որ այս պարտությունը դեռևս չի նշանակում խաչ քաշել «Ռեալի» գավաթային հավակնությունների վրա: Պատասխանում կարելի է իրավիճակ փոխել, և «արքայականը» դա կփորձի ամեն գնով անել: Միայն թե խոշոր հարց է՝ «Սելտան» ահեղ հակառակորդին դա թույլ կտա՞ անել:


Հետաքրքրական է ներկայանում նաև հանդիպման մեկնաբանությունը «Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցիոյի շուրթերից. «Իմ թիմի ոչ մի հաղթանակ ինձ չի զարմացնում: Մենք պայքարում էինք աշխարհի լավագույն թիմի հետ, և մեզ համար հեշտ չէր: Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր «Ռեալի» կոմբինացիոն խաղի պատճառով, սակայն երկրորդ կեսում գործեցինք համապատասխան կերպով՝ գտնելով հարձակման հնարավորություններ: «Ռեալի» նկատմամբ հաղթանակը մեզ պարտավորեցնում է պատասխան խաղում ավելի լավ խաղալ»:


Ընթերցողին տեղեկացնենք, որ այն կայանալու է հունվարի 25-ին: Աշխատեք բաց չթողնել հանդիպումը: Սպասվում է գերթեժ մրցակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ