Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդմոն Մարուքյան. «Ելքն» այն տեղն է, որտեղ «Ժառանգությունը» կարող է ամենալիարժեքն զգալ իրեն

Էդմոն Մարուքյան. «Ելքն» այն տեղն է, որտեղ «Ժառանգությունը» կարող է ամենալիարժեքն զգալ իրեն
22.01.2017 | 10:09

Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա «Ելք»-ին: Դաշինքն այս փուլում քննարկումներ է անցկացնում «Ժառանգության» հետ, այդ պատճառով էլ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մասնակցում էր «Ելք»-ի համաժողովին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ հրավիրվել էր նաև «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց չէր կարողացել գալ:

«Պետք է անկեղծ ասեմ, որ մենք ակնկալում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա «Ելք» դաշինքին, որովհետև թե արժեքային, թե տեսլականի, թե մոտեցումների առումով «Ելք» դաշինքն այն տեղն է, որտեղ «Ժառանգություն» կուսակցությունը կարող է ամենալիարժեքն զգալ իրեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե ՀԱԿ-ի հետ կա՞ն քննարկումներ, Մարուքյանը հայտարարեց, որ այս պահին՝ ոչ, բայց ոչինչ չի բացառվում:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ