Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հովիկ Աբրահամյանի կորուստը

Հովիկ Աբրահամյանի կորուստը
04.02.2017 | 15:05

«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունը, այդ թվում` քաղաքական ոլորտում: Որևէ հարց, չեմ կարծում, որ կարիք կա հատուկ աստառ տալ և քննարկել»՝ լրագրողներին ասել է արդարադատության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանը` խոսելով ՀՀԿ-ն լքելու գործընթացի մասին:


Հարցին, թե ճաքե՞ր է տալիս իշխանությունը, չէ՞, որ Հովիկ Աբրահամյանը լուրջ ուժ էր ՀՀԿ-ի համար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք կհամոզվեք` ճաքեր տալիս է, թե ոչ, առաջիկայում»: «Ես համոզված եմ, որ խորհրդարանական պետության, հատկապես` նոր Սահմանադրության պայմաններում իրողությունները թելադրում են որոշակի պահանջմունքներ և պահանջմունքները` որոշակի իրողություններ: Այս երկուսի փոխկապակցման արդյունքում ձևավորվում է որոշակի արդեն գոյություն ունեցող իրականություն, որի հետ մենք պարտավոր ենք հաշվի նստել: Արտահոսք կորակե՞ք, թե՞ ոչ, ես այդպես չեմ որակի: Ինչու, ինչպես, ով որոշեց, ես մարդկային առումով էլ դա ճիշտ չեմ համարում, քաղաքական տեսանկյունից կգնահատեք ինքներդ: Գնահատական հնչեցնելը ես կոռեկտ չեմ համարում անգամ ցանկացած շարքային կուսակցականի` կուսակցությունը լքելու որոշման մասին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը ՀՀԿ անդամ է և շարունակում է իր գործունեությունը:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ