Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կարեն Կարապետյան. Ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք

Կարեն Կարապետյան. Ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք
15.02.2017 | 17:09

Երևանի պետական համալսարան այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը համալսարանականներին խորհուրդ տվեց. «Ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք»,- ասաց վարչապետը։


ՈՒսանողների հետ հանդիպմանը վարչապետին հիմնականում հարցեր էին ուղղում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, որ վարչապետը անարձագանք չթողեց. «Ժուռնալիստները, ինչպես միշտ, ակտիվ են»,- ասաց Կ. Կարապետյանը։ Վարչապետը շեշտեց՝ ինքը լրագրողների հետ շփման խիստ անհրաժեշտություն ունի։ «Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ կան, որոնցից մենք ահագին բան ունենք սովորելու։ Մենք չափազանց կարևորում ենք լրատվական դաշտը ու պատրաստ ենք համագործակցել, որ լրագրողական դաշտում լինի մասնագիտացում»,- ասաց նա։ Կարեն Կարապետյանը նշեց, որ, իրականում, կառավարությունը քննադատման, հուշման անհրաժեշտություն ունի։ «Մենք բաց ենք այդ քննադատության առաջ, եթե ունի կիրառական արդյունք»,- ընդգծեց վարչապետը։

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ