Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Շավարշ Քոչարյան. Սադրանքի նոր փորձի դեպքում հետևանքներն Ադրբեջանի համար շատ ավելի ծանր կլինեն

Շավարշ Քոչարյան. Սադրանքի նոր փորձի դեպքում հետևանքներն Ադրբեջանի համար շատ ավելի ծանր կլինեն
15.02.2017 | 17:12

2016-ի ապրիլը ցույց տվեց, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած արկածախնդրության Ադրբեջանի կողմից, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


«Դա մինչ այդ էլ պարզ էր, բայց ապրիլից հետո ավելի ակնհայտ դարձավ: Ես կարծում եմ, որ եթե մի նոր փորձ կատարվի Ադրբեջանի կողմից, այս անգամ արդյունքներն իր համար շատ ավելի ծանր կլինեն»,- ընդգծեց նա:
Խոսելով դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանի ռազմական հարձակումը զսպելու մասին, փոխարտգործնախարարն ասաց. «Խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանի հետ պետք է փոխզիջման գնալ, այլ այն, որ պետք է աշխատել բոլոր միջազգային կառույցներում այդ ամենը բացահայտելու համար»:


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ջանքերը կենտրոնացրել է իր միջազգային ճանաչման վրա»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ