Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարդան Օսկանյանը խոստանում է՝ իշխանություն դառնալով այլ կերպ են աշխատելու, քան ներկայիս իշխանությունները

Վարդան Օսկանյանը խոստանում է՝ իշխանություն դառնալով այլ կերպ են աշխատելու, քան ներկայիս իշխանությունները
17.02.2017 | 19:36

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ այսօր բյուջեն է թելադրում ՀՀ տնտեսական ծրագիրը։ «Այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ ամեն ձևով քերել բիզնեսին»,- կարծիք հայտնեց Վարդան Օսկանյանը։

«Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը։ Իշխանության գալուց հետո մենք այլ կերպ ենք անելու, բյուջեն չի թելադրելու քաղաքականությունը, քաղաքականությունն է թելադրելու բյուջեն»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը։ Նա ասաց նաև, որ բիզնեսն ու քաղաքականությունն այնքան են սերտաճել, որ «նրանց խնդիրն այսօր միայն փող աշխատելն է»։

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ