Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ

Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ
28.02.2017 | 23:04

Ազգային ժողովն այսօր Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ: Նրա օգտին ձայն տվեցին քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 99-ը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո թափուր մնացած Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությունը առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը: 2013-2016-ին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, ապա՝ նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար և աշխատել է կես տարի:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ