Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀ ոստիկանությունն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սերտորեն կհամագործակցեն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում

ՀՀ ոստիկանությունն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սերտորեն կհամագործակցեն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում
04.03.2017 | 21:30

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անվտանգության գծով փորձագետ Դավոր Չորլուկայի գլխավորած պատվիրակությանը: Սամվել Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:

Դավոր Չորլուկան ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության կազմը և գործառույթները: Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել ԱԺ ընտրությունների ընթացքում:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ