Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ձայների առքուվաճառքը սկսված է

Ձայների առքուվաճառքը սկսված է
14.03.2017 | 20:36

Դուք տեսե՞լ եք քարոզարշավ, ձայների առքուվաճառքը սկսված է, լրագրողների հետ հանդիպումն այս ձևակերպումով սկսեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը։ «Առքուվաճառքն անում ենք բոլորս, քարոզարշավ գոյություն չունի, գոյություն ունի քարոզարշավի իմիտացիա։ Ինչ-որ տեղերում ինչ-որ մարդկանց բրդում, հավաքում, հանդիպումներ են ունենում։ Իհարկե, մեզ մոտ դա տարբերվում է մնացած քաղաքական ուժերից, շատ քիչ քաղաքական ուժեր են, որ իրոք հանդիպում են, ծրագրեր են ներկայացնում. Դրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է»,- ասաց Լյովա Խաչատրյանը։ Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հավաքները բազմամարդ են լինում, իսկ հավաքների իրական կամ ոչ իրական լինելը, ըստ Խաչատրյանի, պարզ երևում է մարդկանց դեմքից՝ եկել են, թե «քշել բերել են»։


Հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանն իր ելույթներում իշխանափոխության պահանջ չի դնում, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ընտրությունների շրջանում խոսել իշխանափոխությունից, ճիշտ չէ։ Ես ինձ արդեն պատգամավոր չեմ զգում, ես ինձ պատգամավորի թեկնածու եմ զգում, և կարծում եմ, որ իշխանությունն էլ իրեն այլևս իշխանություն չի զգում։ Իշխանական բոլոր օղակները, բոլոր պաշտոնյաներն ինչ-որ տեղերում ինչ-որ խմբերի հետ բազարների մեջ են՝ ընտրությունների հետ կապված։ Մոռացել են նույնիսկ իրենց աշխատանքը՝ հասկանալով, որ իրենք այսօր ժամանակավոր իշխանություն են»։

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ