Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության մասին
25.03.2017 | 17:33

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հեռախոսազանգերով բացահայտել է (և խոսակցությունը ձայնագրել), որ Հայաստանի 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ընդունել են, որ մարդկանց ցուցակագրում են ընտրությունների համար:

Թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Շտաբը հայտարարություն է տարածել, այս պահին ավելացնելու շատ բան չունեմ, ես ձայնագրությունների մի մասն եմ լսել, այս պահին թույլ տվեք գնահատական չհնչեցնել, երբ ամբողջությամբ կծանոթանամ ձայնագրություններին, դրանից անմիջապես հետո հայտարարություն կլինի»:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ