Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հինգը եզրափակչում են

Հինգը եզրափակչում են
14.04.2017 | 11:24

Վրաստանի մայրաքաղաքում ընթանում է բռնցքամարտիկ Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Մեր երկիրը ներկայացնող հինգ բռնցքամարտիկ նվաճել է եզրափակչին մասնակցելու իրավունք:

Նրանք են՝ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, Վահե Բադակյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), 75 կիլոգրամ քաշային Արման Դարչինյանն ու Հենրիկ Սարգսյանը (91 կգ): Եզրափակիչ հանդիպումներն այսօր են:
Մրցաշարին Հայաստանը ներկայացված է եղել ութ մարզիկով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ