Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վերահաստատեց չեմպիոնությունը

Վերահաստատեց չեմպիոնությունը
30.04.2017 | 13:09

Մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ Մյունխենի «Բավարիան» նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: Դա եղավ «Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղում: Բավարացիներն իրենց առավելությունը հաստատեցին վեց անպատասխան գնդակի տարբերությամբ:

Հիշեցնենք, որ նրանք գերմանական «գայլերի» նկատմամբ առանձնահատուկ դաժան էին եղել և տնային խաղում: Այս պահի դրությամբ երկրի առաջնությունում մյունխենցիների խփած-բաց թողած գնդակների հարաբերակցությունը 79-ը 16-ի է՝ փայլուն արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ