Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանցիների գերազանցությամբ

Երևանցիների գերազանցությամբ
12.05.2017 | 11:12

Ավարտվել է բադմինթոնի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Չեմպիոնի կոչումները նվաճել են Արման Վարդանյանն ու Մարիետա Նիկոյանը: Նրանք ուժեղագույնն են եղել նաև զուգախաղում: Պատանիներից արծաթե ու բրոնզե մեդալներին արժանացել են Գոռ Գրիգորյանն ու Արեն Մատինյանը, աղջիկներից՝ Մանե Ստեփանյանն ու Գայանե Մամաջանյանը, զուգախաղերում՝ Գարիկ Սարգսյան-Ռադիկ Ավագիմյան, Էրիկ Կրբաշյան-Դավիթ Սարիբեկյան, Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան, Լուսինե Բաբաջանյան-Էլեն Տիրատուրյան զույգերը:

Հետաքրքրական է, որ մրցանակակիրները, բացառությամբ վանաձորցի Արեն Մատինյանի, ներկայացնում են Երևանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ