Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեսիի հերթական պոկերը

Մեսիի հերթական պոկերը
20.09.2017 | 16:37

Իսպանիայի ֆուտբոլի լա լիգայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակներում «Բարսելոնը» հյուրընկալել է «Էյբարին» ու հաղթել 6:1 հաշվով: Բացառիկ արդյունավետությամբ է աչքի ընկել Լիոնել Մեսին, ով դարձել է չորս գոլի հեղինակ: Այս պոկերից հետո արգենտինացու անվան դիմաց հինգ տուրից հետո արդեն գրանցված է ինը գնդակ: Չորսական գոլով երկրորդ-երրորդ հորիզոնականում են Մաքսիմիլիանո Գոմեսն. /«Սելտա»/ ու «Վալենսիան» ներկայացնող Սիմոնե Ձաձան: Տեղեկացնենք, որ հինգ տուրից հետո «Բարսելոնն» ունի առավելագույն թվով միավորներ՝ 15: Այն առաջնությունում միավորներ չկորցրած միակ թիմն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ