Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նեյմարի բացվող դեմքը

Նեյմարի բացվող դեմքը
25.09.2017 | 14:33

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախագահ Նասր ալ-Խելաեֆին Էդինսոն Կավանիին մեկ միլիոն եվրո է առաջարկել տասնմեկմետրանոցներն իրացնելու իրավունքից հրաժարվելու համար: Ֆուտբոլիստը մերժել է առաջարկը:

Հարկ է նշել, որ ալ-Խելաեֆին Կավանիի կողմից սպասվելիք հնարավոր մերժման տագնապով իր խորհրդականներին ուղարկել է Նեյմարի մոտ, որպեսզի բրազիլացին հրաժարվի տասնմեկմետրանոցներն իրացնելու ցանկությունից, սակայն վերջինս չի համաձայնել: Ահա այսպիսի կամակոր Նեյմար, ում ձայնը չէր լսվում «Բարսելոնում», որովհետև գիտեր, որ կողքինը Մեսիի նման անհասանելի մեծությունն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ