Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախամարդուն բնորոշ պահվածք

Նախամարդուն բնորոշ պահվածք
13.11.2017 | 16:32

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրային ութ ամսով որակազրկելու որոշում է կայացրել այն բանի համար, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի՝ պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» հետ խաղում ֆուտբոլիստը ոտքով հարվածել է երկրպագուին:

36-ամյա ֆուտբոլիստը որակազրկումից զատ տուգանվել է տասը հազար եվրոյով: Տուգանքից չի խուսափել նաև Էվրայի ներկայացրած թիմը, գումարը կազմում է 25 հազար եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը խզել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ