Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տիգրան Սարգսյան. Հասունացել է ԵԱՏՄ պայմանագրում փոփոխությունների ժամանակը

Տիգրան Սարգսյան. Հասունացել է ԵԱՏՄ պայմանագրում փոփոխությունների ժամանակը
26.12.2017 | 00:28

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «ԲԵԼՏԱ»-ին տված հարցազրույցում պատմել է եվրասիական ինտեգրման հիմնական միտումների, թվային օրակարգի, էներգապաշարների շուկաների, ԵԱՏՄ պայմանագրում սպասվող փոփոխությունների մասին: Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի պայմանագրում որոշակի փոփոխություններ անելու պահը հասունացել է:

«ԵԱՏՄ-ի 3 տարվա գոյության փորձն արդեն բացահայտել է խնդրահարույց պահերը, ԵԱՏՄ-ի իրավական հիմքը կազմող փաստաթղթերի նորմերի կիրառման առավելություններն ու թերությունները: Իմ կարծիքով՝ մենք անընդհատ պետք է կատարելագործենք պայմանագիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը` նկատելով, որ տնտեսական դոկտրինը, ժամանակակից տնտեսության պարադիգմը փոփոխությունների ենթարկող զարգացումները չպետք է անտեսվեն։ «ԵԱՏՀ-ի շրջանակում գործում է հատուկ խումբ, որն արդեն կազմել ու անդամ պետությունների հետ համաձայնեցրել է պայմանագրի փոփոխման մասին առաջարկները: Կարծում եմ՝ հաջորդ տարի մենք կառաջարկենք ԵԱՏՄ-ին անհրաժեշտ փոփոխությունների առաջին մասը: Որպես օրինակ՝ կարող եմ հիշեցնել, որ պայմանագրում ոչինչ չի ասվում թվային տնտեսության, թվային փոխակերպման մասին, մինչդեռ դա մեր կյանքը, տնտեսությունը, սոցիալական ոլորտն ու բառացիորեն ամեն ինչը փոխող ամենակարևոր գլոբալ միտումն է»,-շարունակել է նա՝ մանրամասնելով, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր թվային օրակարգը չձևավորելու դեպքում շուկայում կարող են ի հայտ գալ նոր խոչընդոտներ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ թվային փոխակերպումն անհրաժեշտ է այլ երկրների շուկաների հետ մրցունակությունը պահպանելու, բիզնես գործընկերներին չկորցնելու համար:

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ