Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարեն Կարապետյան. Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի

 Կարեն Կարապետյան. Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի
18.01.2018 | 10:30

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կախված է այն ապրանքային հոսքերից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրականացնել` խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցերին։

Պատգամավորը հետաքրքրվում էր Իրանի ու Հայաստանի միջև երկաթգծի, Իրանի հետ տնտեսական կապերի ճակատագրով։ «Ես կարծում եմ, որ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ որ այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը ծավալներից ելնելով կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա, և այդ բիզնեսը ծախսափակ չլինի։ Մենք այդ հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ ակտիվացնենք այդ շուկան և հասկանանք, որ որպես տրանզիտային երկիր՝ կարող ենք շարժվել առաջ»,- հայտարարեց վարչապետը։ Նրա խոսքով՝ 10 ամսվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 62,5 մլն ԱՄՆ դոլար։


«Իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման չնչին աճ՝ 9-10 տոկոս։ Իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ շատ անելիքներ ունենք այս առումով և թռիչքային աճ ապահովելու հարցում մեծ պոտենցիալ ունենք»,- հայտարարեց վարչապետը։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ